Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի կնոջից՝ Լիլիթ Ասատրյանից, “Ժողովուրդ”- ը փորձել է պարզել, թե ինչու իրավաբան Խաչիկյանը մինչև հիմա ցուցմունք չի տալիս։ Խաչիկյանի կինը շտապեց ասել, որ ամուսնու գործի հետ կապված՝ ինքը չի ցանկանում որևէ բան խոսել։ Հարցին, թե այցելել է ամուսնուն, պատասխանեց. “Այո՛, նա հարցնում էր երեխաներից։ Բա, ըստ Ձեզ, ինչի՞ց պետք է հարցնի։ Մնացած մասով ես արդեն հայտարարել եմ, որ նման հարցերին չեմ պատասխանելու։ Ժամանակը կգա, բոլորդ կիմանաք ընթացքի մասին, հիմա ինչ կա կա, դա է ու վերջ”։
Ժողովուրդ. Վազգեն Խաչիկյանը մինչեվ հիմա ցուցմունք չի տալիս
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ