Մոսկվայի «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալ Պատրիկ Մաքքեյը հայտնել է, որ հայազգի ֆուտբոլիստը ցանկանում է վերադառնալ ՄԼՍ:
«Դա կարող է լինել «Ռեալ Սոլթ Լեյքը» կամ այլ ակումբ: Յուրայի համար ընտանիքն առաջին տեղում է: Կարծում եմ՝ նրա համար դժվար կլինի այսքան տևական ժամանակ հեռու լինել ընտանիքից և մնալ Եվրոպայում: Կարծում եմ, որ Մովսիսյանը կցանկանա վերադառնալ ՄԼՍ»,- նշել է նա: