Ձերբակալություն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում. աշխատակիցը հափշտակել է 3 մլն դրամ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս ձերբակալվել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Կապանի երեխաների պաշտպանության եւ խնամքի գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Համբարձումյանը: Մեր տեղեկություններով՝ նրա կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով շուրջ 3 միլիոն 200 հազար ՀՀ դրամ հափշտակություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել դեռեւս փետրվարի 14-ին: Դատախազը համարել է, որ քննիչն անփույթ է վերաբերվել քննությանը, պատշաճ գործողություններ չի ձեռնարկել, եւ նրան հեռացրել է վարույթից:

Նոր քննիչ է նշանակվել, ցուցում է տվել Դավիթ Համբարձումյանին անհապաղ ձերբակալելու եւ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ: Օրերս նրան ձերբակալել են եւ արդեն երեկ մեղադրանք առաջադրել ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավորին վստահված գույքի հափշտակություն առանձնապես խոշոր չափերով, 314-րդ հոդվածի՝ պաշտոնեական կեղծիք, հատկանիշներով։ Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս