«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի քաղաքական լրահոսի անբաժանելի մաս են կազմում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տարաբնույթ խնջույքների մասին լուրերը: Օրինակ՝ շաբաթ օրը նա մասնակցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գագիկ Աբրահամյանի ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված կերուխումին, որը տեղի է ունեցել «Բելաջիո» ռեստորանային համալիրում:
Ըստ լուրերի, Սերժ Սարգսյանը մոտ երեք ժամ մի լավ «քեֆ» է արել եւ գնացել տուն: Այնպիսի տպավորություն է, որ Սարգսյանը հարսանիքի, կնունքի, ծնունդի եւ «բանակի քեֆի» մասնակցելու ոչ մի առիթ բաց չի թողնում: Նույնիսկ անեկդոտ է շրջում, թե Սարգսյանն առավոտյան արթնանում է եւ տիկնոջից՝ Ռիտա Սարգսյանից հետաքրքրվում՝ այսօր հարսանիք ունե՞նք գնալու, տիկինը պատասխանում է՝ ոչ, իսկ կնո՞ւնք, դարձյալ՝ ոչ: «Լավ, բա ատամհատիկ էլ չկա»,- կատակում է Սարգսյանն ու գնում ՀՀ նախագահի նստավայր՝ աշխատելու»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: