
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մայիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից տուժած Հարություն Զաքարյանի աչքը երեկ հեռացրել են: Այս մասին երեկ ՀԺ-ի լրագրողին հայտնել է տղայի մայրը՝ Անահիտ Գալստյանը:
Հարություն Զաքարյանը, մի քանի օր Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստանալուց հետո, հոր հետ մեկնել էր Մոսկվա հույսով, որ այնտեղ կկարողանան վերականգնել աչքի տեսողությունը: Ի դեպ, շաբաթ օրը մայիսի 16-ին, Տիգրան Խաչատրյանը «ինքնակամ» ներկայացել է իրավապահներին, հարցաքննվել և շուտով ազատ արձակվել պահպանելով իր վկայի կարգավիճակը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։