Սուրիկ Խաչատրյանի որդու սպասելիքները չե՞ն արդարացել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի տղան «անհետ կորած է»: Հիշեցնենք, որ Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո՝ մայիսի 8-ին, Սուրիկ Խաչատրյանի որդին իր հոր վարորդի տղայի հետ մեկնել էր Կիեւ: Իհարկե, մայիսի 16-ին մարզպետի որդին ինքնակամ ներկայացավ ՀՀ քննչական կոմիտեի մարզային վարչություն, սակայն նրա ընկերը դեռեւս չի ներկայացել:

Երեկ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Տիգրան Խաչատրյանը քննչականում ցուցմունքներ տալիս շփոթվել է քննիչների հարձակողական հարցերից: Միգուցե մարզպետի որդին կարծել է, որ ինքնակամ ներկայանելով քննչական մարմին՝ իր նկատմամբ մեղմ կվերաբերվեն, սակայն հարցադրումներն անակնկալի են բերել նրան, ու նա դժգոհել է իր հետ վարվեցողության խիստ նոտաներից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս