Արմեն Աշոտյանը՝ ԱԱԽՔ. «Իրատես de facto»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրատես de facto» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ «անտեր» է մնացել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, ինչը քաղաքական սարկազմի սիրահարներին առիթ տվեց սրամտելու, թե ազգային անվտանգությանը չորրորդական դեր հատկացնողները լավ էլ հասկացել են, որ իրենց ոչ նման խորհուրդ է պետք, ո՛չ էլ այդ խորհրդի քարտուղար: Բայց դե, ի՞նչ երկիր՝ առանց Ազգային անվտանգության խորհրդի, հույժ կարևոր կառույցի, ինչը, բնականաբար, ղեկավար էլ պիտի ունենա: Եվ ահա, մեր իրազեկ աղբյուրի փոխանցմամբ, վերևներում որոշում է կայացվել այդ պատասխանատու պաշտոնը վստահելու կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Առայժմ հստակեցված չէ ընդամենը շատ նուրբ մի հարց՝ գործող նախարարը նոր պաշտոնը կստանձնի բուհական ընդունելության քննություններից առա՞ջ, թե՞ հետո:

Նույն աղբյուրը տեղեկացրեց նաև, որ ԿԳ նախարարի աթոռի վրա միշտ էլ աչքը տնկած ՀՅԴ-ն այսօրվանից արդեն «ձեռուոտ է ընկել»՝ իր շարքերից արժանավոր մի դաշնակցականի «աթոռատեր» դարձնելու հույսու!: «ՈՒ թեև հույսը վերինն է մեռնում, բայց ընկեր դաշնակցականներն այս անգամ ստիպված կփնեն ավելի վաղ հրաժեշտ տալ նախարարական այդքա՜ն բաղձալի աթոռին»,- կատակեց մեր «իրազեկը»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս