
Հայաստանում մեկնարկել են զորավարժություններ, որոնց մասնակցում է ավելի քան 150 ռուս սպա: Այս մասին հայտնել են Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունից, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
«Պրակտիկորեն սպաները կցուցադրեն իրենց ֆիզիկական ու մասնագիտական հմտությունները հրազենային զենքի ու ռազմամեքենաների կիրառման, ինչպես նաև ծայրահեղ շոգ եղանակին ծովի մակարդակից 1500-ից 2500 մետր բարձրության վրա գիշերով ու ցերեկով ռազմական մեքենաներ վարելու մրցույթի ժամանակ»,-ասվում է հաղորդագրության մեջ: