Նստացույցից հետո նաիրիտցիները կհավաքվեն նախագահական նստավայրի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության մոտ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների երկօրյա նստացույցից հետո այսօր նրանք կհավաքվեն Բաղրամյան 26՝ նախագահական նստավայրի դիմաց` շարունակելու բարձրացնել իրենց բողոքի ձայնը:

Վերջիններս ժամը 11-ին են հավաքվելու նախագահականի դիմաց, սակայն առավոտյան Armlur.am-ի լրագրողը ֆիքսեց, որ հավաքից մոտ երկու ժամ առաջ նախագահական նստավայրի դիմաց արդեն ոստիկանության աշխատակիցները հսկողություն էին իրականցնում:

Հիշեցնենք, որ նաիրիտցիները երկօրյա նստացույց արեցին Կառավարության դիմաց, սակայն նրանց ոչ ոք այդպես էլ չմոտեցավ:




Լրահոս