
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 07.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկի 133 շենքի 9-րդ հարկում:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ԱԻ արձագանքման խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.17-ին, մարվել` 09.02-ին: Ա. Մանուկյանին պատկանող բնակարանում այրվել է 30 քմ մակերեսով սենյակը՝ գույքով, իսկ պատշգամբում՝ շինանյութեր: Զոհեր և տուժածներ չկան: