
Ավելի քան 50 մարդ է զոհվել Կոլումբիայի հյուսիս-արևմուտքում գրանցված սողանքի հետևանքով: Երկրի իշխանությունները զգուշացնում են, որ այս թվերը վերջնական չեն և զոհերի ընդհանուր թիվը կարող է ավելի շատ լինել:
Սողանքի պատճառ են անվանում արդեն մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևները, որոնք հանգեցրել են Անտյոկիա նահանգում Լիբորիանա գետի ափերից դուրս գալուն:
Ւնչպես հայտնում են տեղի իշխանությունները, սողանքը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է Սանտա-Մարգարիտա գյուղը, որը տեղակայված է Մեդելինա նահանգի մայրաքաղաքից հարավ-արևելք: