Ինչպես Բաղրամյան 26-ից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, նախագահականի առջև մեկնարկել է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ակցիան:
Աշխատակիցների ակցիաները համակարգող խմբի անդամ Զորակ Հովհաննիսյանը Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք հույս ուենեն, որ այսօր նախագահականից որևէ մեկը իրենց կընդունի: Վերջինս նշեց, որ իրենց ակցիաները շարունակական են լինելու՝ ընդհուպ մինչև էլի նստացույցեր:
Նա նշեց, որ Երվանդ Զախարյանի հայտարարությունից թեև արդեն անցել է մեկ շաբաթ, սակայն որևէ նորություն դեռևս չկա: