
Մայրաքաղաքի վարչական շրջաններից ստացված տեղեկանքների հիման վրա, ինչպես նաև մշտադիտարկումների արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը շարունակում է էլեկտրամատակարարման հին կամ վթարային հենասյուների նորերով փոխարինման աշխատանքները: Ամեն տարի իրականացվող այս գործընթացի նպատակը քաղաքացիների անվտանգության և անխափան էներգամատակարարման ապահովումն է:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշվել է այն փաստը, որ առանձին դեպքերում հենասյուների փոխարինման անհրաժեշտություն կա նաև սեփականաշնորհված տարածքներում, և ըստ այդմ հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել նաև այդ ուղղությամբ: 2015 թվականի ծրագրի շրջանակում նախատեսված է տեղադրել շուրջ 1000 նոր հենասյուն: Ընթացիկ տարում մինչ օրս նորերով է փոխարինվել թվով 147 հենասյուն: