Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ նոր զենիթահրթիռային համակարգեր կմշակեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զենիթահրթիռային համակարգեր կմշակեն: Ինչպես հայտնում է ՌԻԱ «Նովոստին», Ա.Է. Նուդելմանի անվան մեքենաշինական կոնստրուկտորական բյուրոն (ԿԲտոչմաշը) կմասնակցի Բելառուսի հետ նոր զենիթահրթիռային համակարգերի մշակմանը, հայտնել է ԿԲտոչմաշ-ի տնօրեն Վլադիմիր Սլոբոդչիկովը:

«Այսօր կմշակվի Ռուսաստանի ու Բելառուսի դաշնակցային պետության շրջանակներում ոչ մեծ հեռավորության բացարձակ նոր զենիթահրթիռային համակարգերի համատեղ մշակման ծրագիրը»,- ասել է տեխնիկական գիտությունների դոկտոր, Ցիոլկովսկու անվան ռուսական ակադեմիայի գործող անդամ Վ. Սլոբոդչիկովը:

Նրա խոսքով՝ «աշխատանքները ծրագրվում է սկսել 2016 թ-ից»:




Լրահոս