Թուրինի «Յուվենտուս»-ի 35-ամյա ֆուտբոլիստ Անդրեա Պիռլոն որոշել է Քաթարի առաջնություն տեղափոխվել: Լրատվամիջոցները հայտնում են, որ «Ալ Սաադ» և «Ալ Ջաիշ» ակումբները պատրաստ են Պիռլոյին անձնական պայմանագրի շահավետ պայմաններ առաջարկել:
Նշենք, որ «Յուվենտուս»-ի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվելու է 2016 թվականին: Նշվում է նաև, որ Անդրեան կարող է «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստ դառնալ` փոխարինելով Սթիվեն Ջերարդին, ով էլ առաջիկա ամռանը լքելու է անգլիական ակումբը: