
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը ճաշել է հանրահայտ System of a Down ռոք խմբի հայազգի մենակատար Սերժ Թանկյանի հետ, այս մասին վերջինս գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Ճաշել եմ System of a Down խմբից Սերժ Թանկյանի հետ: Մենք միմյանց գիտենք արդեն երկար տարիներ, և ես հիացած եմ նրա երաժշտությամբ ու ստեղծագործական գործունեությամբ, ինչպես նաև բարեգործությանն ու արդարությանը իր նվիրավածությամբ: Ես կարդացել էի Երևանում Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ նրանց համերգի մասին, սակայն ինձ հաճելի էր լսել այդ մասին հենց նրանից: Ապրիլի 24-ին Երևանում միշտ անձրևում է՝ կարծես երկինքն էլ է արտասվում, սակայն ոչինչ չի կարողացել կոտրել համերգին ներկա երիտասարդ մարդկանց ոգին»,- գրել է կոնգրեսականը:
Had lunch yesterday with Serj Tankian from System of a Down. We have known each other for years and I greatly admire his...
Posted by Congressman Adam Schiff on Monday, May 18, 2015