
Իսրայելի Էիլաթ քաղաքում նոյեմբերի 4-10-ը կանցկացվի ծանրամարտի համաշխարհային ուսանողական երրորդ առաջնությունը: Հայաստանի վաստակավոր մարզիչ Պողոս Պողոսյանը մրցավայր կուղեկցի հետևյալ ծանրորդներին` Սմբատ Մարգարյան (56 կգ, Երևան), Վանիկ Ավետիսյան (69 կգ, Սամաղար), Սամվել Գրիգորյան (77 կգ, Քասախ), Վահրամ Գևորգյան, Աղասի Աղասյան, երկուսն էլ` 85 կգ, Վանաձոր և Երևան), Վարդան Դավթյան (94 կգ, Երևան), ծանրքաշայիններ, երևանցի Անդրանիկ Հովհաննիսյան և գյումրեցի Հայկ Հակոբյան: