
Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները այսօր նախագահական նստավայրի առջև ակցիա էին իրականացնում: Այնտեղ չարժանանանալով ընդունելության կամ որևէ այլ ուշադրության, այժմ ակցիայի մասնակցիները, ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, գնում են դեպի ԱԺ:
Ազգային ժողովում այս պահին ընթանում է քառօրյա նստաշրջանը, և նաիրիտցիները սպասում են ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի և Նիկոլ Փաշինյանի կողմից ինչ-որ արձագանքի:
Հիշեցնենք, որ նստացույցի ժամանակ այս երկու պատգամավորները այցելել էին գործարանի աշխատակիցներին: