
Թուրքիայում անհայտ անձինք հարձակվել են երաժշտական մրցույթի մասնակցի վրա, որը հեռարձակվում է տեղի հեռուստաընկերություններից մեկով: Կրակել են 19-ամյա երգչուհու գլխին: Աղջիկը ողջ է մնացել, սակայն նրա վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:
Հարձակման հետևանքով տուժածը Մուտլու Կայյան է՝ «Հայաստանի ձայն» մրցույթին համանման մրցույթի մասնակիցը: Աղջկան շտապ տեղափոխել են Դիարբեքիրի հիվանդանոց: Նրա վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում:
Ինչպես նշում է Hurriyet Daily News-ը, Մուտլու Կայյան վերջերս անցել է երաժշտական մրցույթի նախընտրական փուլը: Նրա վրա ուշադրություն է դարձրել Թուրքիայում մեծ հանրաճանաչություն վայելող երգչուհի Սիբել Կանը: