
Մադրիդում Հելոուինի տոնակատարությունների ժամանակ երեք աղջիկ մահացել է կարդիո-շնչառական կոլապսի պատճառով (սրտային և շնչառական սուր անբավարարություն): Ողբերգության պատճառ կարող էր դառնալ թթվածնի անբավարարությունը, ակումբում, որտեղ նշել են տոնը, մեծ քանակությամբ մարդ է հավաքված եղել: Երկու աղջիկները մահացել են հիվանդանոցի ճանապարհին, մյուսը՝ բուժհաստատություն հասնելուն պես: Եվս երկու աղջիկներ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Արեւմտյան երկրներում Հելոուինը տոնում են հոտեմբերի 31-ին` Բոլոր Սրբերի օրվա նախաշեմին: