Բաքվի բազմահարկ բնակելի շենքում գրանցված հրդեհի զոհերի թիվն հասել է 15-ի. տուժել է 63 մարդ, ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է երկրի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Սաֆայա Ահմեդովան:
«Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհի արդյունքում զոհվել է 15 մարդ, տուժածների թիվն հասել է 63-ի»,- ասել է գործակալության զրուցկիցը:
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ հրդեհը տեղայնացվել է, սակայն դեռևս չի հաջողվել այն հանգեցնել:
Հիշեցնենք՝ Ազադլըգ պողոտայում գտնվող շենքը բռնկվել էր այսօր առավոտյան: Դեպքի վայր են ժամանել փրկարարներ ու ԱԻՆ ծառայությունների հակահրդեհային տեխնիկա: Այս պահին դեպքի վայրում աշխատում է շտապօգնության 30 ջոկատ: Նախնական տվյալներով՝ հրկիզվել է շենքի ճակատային հատվածը: