
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր` նոյեմբերի 1-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին:
Գյումրիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին, Սամվել Բալասանյանը շնորհակալություն հայտնեց Գյումրի քաղաքի առաջ ծառացած խնդիրներին նկատմամբ դեսպանի ցուցաբերած ուշադրութան համար և տեղեկացրեց, որ ցանկանում է ավելի սերտացնել Գյումրիի քաղաքապետարանի և ԱՄՆ դեսպանատան փոխգործակցությունը և հայտնեց քաղաքի զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի մշակման և քննարկման իր պատրաստակամութան մասին: Պատասխան խոսքում դեսպանը շնորհավորեց Սամվել Բալասանյանին Գյումրիի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնեց գործուն քայլեր ձեռնարկել հարաբերությունների խորացման ուղղությամբ: Զրուցակիցները քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հանդիպման ավարտին կողմերը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով: