ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը, միասնական ուժերով՝ շարունակում են բնակարանաշինությունը Հայաստանի մարզերում: Այս անգամ թիմերը Վայոց Ձորի Խաչիկ գյուղում մասնակցել են Բաբաջանյանների կիսակառույց տան շինարարությանը, կատարել բետոնապատման աշխատանքներ:
«Ես հեքիաթների չեմ հավատում, բայց սա իսկական հեքիաթ է: Քանի տարի է ընտանիքս ապրում է այս կիսակառույց տան խոնավ ու մութ նկուղում՝ առանց տարրական հարմարությունների: Հիմա, երբ տեսնում եմ, որ տուն ունենալու իմ համառ ու անիրական թվացող երազանքը աչքիս առաջ իրականություն է դառնում, ինչպե՜ս չհավատամ հեքիաթներին»,-ասել է ընտանիքի հայրը՝ Գագիկ Բաբաջանյանը:
Այս գյուղը մեկն է Հայաստանի մի շարք գյուղերից, որտեղ բնակարանաշինությունը ոչ միայն կենսական,այլև ռազմավարական անհրաժեշտություն է: Խաչիկի թիկունքում սահմանն է, շատ տներ վթարային են: Այստեղից արտագաղթը կանխելու միջոցներից են ամուր տանիքն ու կենցաղային բավարար պայմանները:
«Մի եղիր անտարբեր: Շուրջ տասը տարի ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ոչ պատահականորեն, առաջնորդվում է այս կարգախոսով: Անտարբերությունըչարիք է ծնում, իսկ հոգատարությունը՝ սեր, հավատ, ուժ, ապրելու և ստեղծագործելու մեծ ցանկություն: Այսօր, առավել քան երբևէ՝ այդմոտեցումը կարևոր է մեր ազգի համար: Անհաշտ հարևանի հետ երկար սահմանագիծ ունեցող երկրի բնակիչը պետք է վստահ լինի, որ իրթիկունքում էլ կանգնած մարդիկ կան, ովքեր պատրաստ են աջակցել և ամրացնել լավ ապագայի հավատը: Քարը քարին դնել պատրաստվողկամավորների այս խումբն այդ հավատը սերմանելու համար է նաև այստեղ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Ցավոք, Հայաստանում դեռ շատ մարդիկ կան, որ չունեն ամուր տանիք ու ապրելու համար անհրաժեշտ տարրական պայմաններ: Մ՞իթե կաավելի հաճելի բան, քան սեփական հողում սեփական տուն ունենալը: Այնքան ուրախալի է տեսնել այս մարդկանց երջանկությունը: Հույսունեմ, որ յուրաքանչյուր քարը, որ դրվում է կառուցվող տան հիմքում, ու յուրաքանչյուր մեխը, որ խփվում է, ամրացնում է մեր կամքը.կառուցում ենք տուն՝ ուրեմն նաև համայնք ու հայրենիք»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ ԱշոտԵղիազարյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ՝ սահմանամերձ Խաչիկ գյուղում 2008թ.-ին չորս տուն է կառուցվել և վերանորոգվել: Հայաստանի տասըմարզում այս տարի բնակարանաշինության ծրագրով կվերանորոգվի և ավարտին կհասցվի 40 տուն: Հաջողված համագործակցությանշնորհիվ՝ 53 ընտանիք ապահով կացարան ունի: Այս տարի ևս 40 ընտանիք կհամալրի այս ցուցակը:
ՎիվաՍել-ՄՏՍ… Դու կապ ունես: