Նոյեմբերի 1-ից ՃՈ-ն կստուգի նաեվ տեխզննության կտրոնի առկայությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոյեմբերի 1-ից ճանապարհային ոստիկանությունը ստուգելու է նաեւ տեխնիկական զննության կտրոնի առկայությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ճանապարհային ոստիկանությունը:
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.
“Ճանապարհային ոստիկանությունը 2012 թ. երկրորդ կիսամյակը սկսել է մեծածավալ միջոցառումների շարքով, որոնք միտված են հանրապետության ճանապարհներին առավել անվտանգ երթեւեկություն ապահովելուն:
Առաջին փուլը սեպտեմբերին իրականացված “Անվտանգ միամսյակն” էր, որի լիարժեք իրականացման արդյունքում արձանագրեցինք զրո ցուցանիշ՝ դպրոցամերձ ճանապարհահատվածներում պատահարների առումով:
Հաջորդը՝ Ճանապարհային ոստիկանության իրականացրած ուժեղացված ծառայությունն էր՝ ոչ սթափ վիճակում տրասպորտային միջոցը վարող անձանց հայտնաբերելու եւ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Ոչ պակաս արդյունավետ էին նաեւ ձեռնարկված միջոցները՝ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտի երթեւեկը պատշաճ դարձնելու ուղղությամբ:
Վարորդներին տեղեկացնում ենք, որ Ճանապարհային ոստիկանության հերթական մեծածավալ միջոցառումը մեկնարկում է այսօրվանից՝ նոյեմբերի 1-ից:
Ճանապարհային ոստիկանների ուժեղացված ծառայության ընթացքում ստուգվելու է նաեւ տեխնիկական զննության կտրոնի առկայությունը:
Կտրոնի բացակայության պարագայում վարորդը կտուգանվի:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում ամրագրված՝ տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի սահմանված տեղում չփակցված վիճակում տրանսպորտային միջոցը վարելու համար սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, այսինքն քսան հազար դրամ:
Անհրաժեշտ ենք համարում եւս մեկ անգամ հիշեցնել վարորդներին, որ շահագործվող տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնը պետք է փակցված լինի վարորդի կողմից առջեւի հողմապակու նեքեւի աջ անկյունում”:




Լրահոս