Մայիսի 10-ին, ժամը 13-ի սահմաններում Իջեւանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, շարքային, 1973 թ. ծնված Արմեն Սամվելի Գյոզալյանը: Նա հրազենային վիրավորում է ստացել Բերքաբեր գյուղի սահմանագոտում: Այդ մասին հայտնում է Aravot.am-ը:
Ադրբեջանական գնդակը դիպել է նրա ձախ ուսագոտու եւ ձախ նախաբազկի վերին երրորդականի շրջանում, պատճառելով բազմաբեկորային բաց կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով:
Իջեւանի ԲԿ-ում նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ցավազրկել, ռենտգեն հետազոտություն կատարել, կոտրվածքն անշարժացրել: Երկու ժամ անց Ա. Գյոզալյանին տեղափոխել են Վանաձորի զինվորական հոսպիտալ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում