
Բելառուսա-լիտվական սահմանի վրա սահմանապահները ձերբակալել են Հայաստանի երեք քաղաքացիների: Երբ նրանցից պահանջել են բացատրել, թե ինչ են անում սահմանային գոտում, նրանք պատասխանել են, որ Բելառուսի անտառներում փնտրում են իրենց տատիկի գերեզմանոցը: Օրինախախտները ձերբակալվել և տեղափոխվել են ժամանակավոր մեկուսարան: Դեպքի առիթով սկսվել է հետաքննություն: