Առու կա, չպիտի խմես. Հովհաննես Մարգարյանը` վարկային համաձայնագրի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Հայաստանի Հանրապետության միջև կնքված գյուղատնտեսական վարկավորման համաձայնագրի վավերացման հարցը: Այս վարկային համաձայնագրի ընդհանուր արժեքը 7 միլիոն դոլար է։ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ԱԺ-ում այսօր կոչ արեց առաջնորդվել ժողովրդական խոսքով, որ «առու կա, չպիտի խմես»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրեց Միքայել Մելքումյանը, ով նշեց, որ մինչև տնտեսության մեջ չբարձրացվի արտադրողականության որակը, սայլը տեղից չի շարժվի:

Նա նշեց, որ  Հայաստանում ամեն տարի շուրջ 120 միլիոն դրամի չափով ցրտահարությունը վնասներ է տալիս գյուղացիական տնտեսություններին:  «Մենք պետք է կարողանանք ստիպել կառավարությանը, որ նորմալ ազդեցության գնահատական տա»,-հավելեց ԲՀԿ-ականը:




Լրահոս