Մադրիդի «Ռեալ»-ը «Մանչեսթեր Յունայթեդ»-ին տրանսֆերային առաջարկ է արել Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ Դե Խեայի տրանսֆերի հարցով:
Նրան ձեռք բերելու համար իսպանական ակումբը պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել: «Մանչեսթեր Յունայթեդը» 40 միլիոն է գնահատում իսպանացու տրանսֆերի արժեքը, իսկ «Ռեալ»-ը մտադիր չէ վճարել 30 միլիոնից ավելի:
Եթե չհաջողվի ձեռք բերել Դե Խեային, ապա «Ռեալ»-ը կփորձի ձեռք բերել «Չելսի»-ի դարպասապահ Պետեր Չեխի տրանսֆերը: