Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ մայիսի 10-ին հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել 42-ամյա շարքային պայմանագրային զինծառայող Արմեն Գյոզալյանը: Դեպքը տեղի է ունեցել Բերքաբեր գյուղի սահմանագոտում:
Այս պահին զինծառայողը գտնվում է Կենտրոնական կլինիկական զինհոսպիտալում: Այստեղից Armlur.am-ին հայտնեցին, որ Ա. Գյոզալյանը վնասվածք է ստացել ձախ ուսագոտու և ձախ նախաբազկի վերին երրորդականի շրջանում: Նրան պատճառվել է բազմաբեկորային բաց կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով: Արնահոսությունը կանգնեցվել է. զինծառայողին, ամենայն հավանականությամբ, կվիրահատեն:
Armlur.am-ի հետ զրույցում Արմեն Գյոզալյանի կինը` Վարդուհի Խուդավերդյանը, հայտնեց, որ ամուսինը չի գանգատվում, առողջական խնդիրների մասին չի բարձրաձայնում. «Ընկերները, ծանոթները գալիս են տեսակցության, ասում են` պատմի տեսնենք` ինչպես է դեպքը տեղի ունեցել, ինչ եղավ, ոչինչ չի պատմում, չի ուզում վերհիշել: Ասում է` փառք Աստծո, լավ եմ պրծել, կարևորը դա է, մնացածը նշանակություն չունի: Հիմա սպասում ենք` վիրահատեն: Չնայած, բժիշկներն ասում էին` հնարավոր է չվիրահատեն, բայց էսօր իմացանք, որ ուսի ոսկորները ջարդվել են, չեն կարող չվիրահատել»:
Վարդուհի Խուդավերդյանը հայտնեց նաև, որ ամուսինը ցանկանում է շարունակել ծառայությունը, նրան հակառակորդի գնդակը չի վհատեցրել և պետք է պատասխան հարվածն անպայման հասցնի թշնամուն:
Armlur.am-ը զրուցեց նաև Արմեն Գյոզալյանի հայրենի գյուղի` Ազատամուտի համայնքապետ Ժորա Մարտիրոսյանի հետ, ով հայտնեց, որ զինծառայող իր համագյուղացին հրաշքով է փրկվել. «Հակառակորդը գնդակն ուղղել էր Արմենի սրտին, վայրկյանների ճշգրտությամբ նա թեքվել է, և այն ուսին է դիպել: Եթե այդ պահին հրաշքով չթեքվեր, սրտին կկպչեր: Նրանց ընտանիքը գյուղում հարգված, սիրված ընտանիք է: Կազմակերպված, իրենց առօրյա հոգսերով ապրող, ոչ մեկին չվնասող մարդիկ են»: Գյուղապետը հայտնեց նաև, որ պայմանագրային զինծառայողը երկու դպրոցական երեխաներ ունի, ովքեր հիմա գտնվում են հաշմանդամ ծնողների հսկողության տակ:
Իսկ Գյոզալյանների ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է ապրում. երկու եղբայրները` Արսենն ու Արմենը, անցել en պայմանագրային զինծառայության, որպեսզի կարողանան պահել իրենց ընտանիքները: Ինքը` Արմենը, արդեն 7 տարի է` ծառայում է հայրենիքին և, գյուղապետի խոսքով, գյուղում նրան բոլորը հարգում և սիրում են: Նա հավելեց, որ ամուսինը չի գանգատվում, առողջական խնդիրների մասին չի բարձրաձայնում. «Ընկերները, ծանոթները գալիս են տեսակցության, ասում են` պատմի տեսնենք` ինչպես է դեպքը տեղի ունեցել, ինչ եղավ, ոչինչ չի պատմում, չի ուզում վերհիշել: Ասում է` փառք Աստծո, լավ եմ պրծել, կարևորը դա է, մնացածը նշանակություն չունի: Հիմա սպասում ենք` վիրահատեն: Չնայած, բժիշկներն ասում էին` հնարավոր է չվիրահատեն, բայց էսօր իմացանք, որ ուսի ոսկորները ջարդվել են, չեն կարող չվիրահատել»:
Վարդուհի Խուդավերդյանը հայտնեց նաև, որ ամուսինը ցանկանում է շարունակել ծառայությունը, նրան հակառակորդի գնդակը չի վհատեցրել և պետք է պատասխան հարվածն անպայման հասցնի թշնամուն:
Armlur.am-ը զրուցեց նաև Արմեն Գյոզալյանի հայրենի գյուղի` Ազատամուտի համայնքապետ Ժորա Մարտիրոսյանի հետ, ով հայտնեց, որ իր զինծառայող համագյուղացին հրաշքով է փրկվել. «Հակառակորդը գնդակն ուղղել էր Արմենի սրտին, վայրկյանների ճշգրտությամբ նա թեքվել է, և այն ուսին է դիպել: Եթե այդ պահին հրաշքով չթեքվեր, սրտին կկպչեր: Նրանց ընտանիքը գյուղում հարգված, սիրված ընտանիք է: Կազմակերպված, իրենց առօրյա հոգսերով ապրող, ոչ մեկին չվնասող մարդիկ են»: Գյուղապետը հայտնեց նաև, որ պայմանագրային զինծառայողը երկու դպրոցական երեխաներ ունի, ովքեր հիմա գտնվում են հաշմանդամ ծնողների հսկողության տակ:
Իսկ Գյոզալյանների ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է ապրում. երկու եղբայրները` Արսենն ու Արմենը, անցել է պայմանագրային զինծառայության, որպեսզի կարողանան պահել իրենց ընտանիքները: Ինքը` Արմենը, արդեն 7 տարի է` ծառայում է հայրենիքին և, գյուղապետի խոսքով, գյուղում նրան բոլորը հարգում և սիրում են:
Տաթև Հարությունյան