Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ խորհրդարանում թեժ վիճաբանություն էր տեղի ունեցել գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանի և Զարուհի Փոստանջյանի միջև: Վեճն առաջացել էր Փոստանջյանի` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին ասված խոսքերից հետո:
Այսօր լրագրողներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին, թե վերջինս ինչպես է վերաբերվում այդ միջադեպին: Լրագրողի այն հարցին, թե ինչպես եք վերաբերվում Սեյրան Սարոյանի պահվածքն, նա նշեց. «Մարտի դաշտո՞ւմ»: Լրագրողների պարզաբանումից հետո նա ներկայացրեց իր դիրքորոշումը:
Այն հարցին, թե արդյոք էթիկայի շրջանակներում է եղել Սարոյանի պահվածքը, Գ.Սահակյանը նշեց. «Դիմացինը պետք է էթիկայի մեջ լինի: Սարոյանը կարտեր չի գողացել»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում