ՀՀ նոտարական պալատի անդամները աշխատանքային այցով եղել են Արցախում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նոտարական պալատի անդամները Պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանի գլխավորությամբ մայիսի 15-17-ը աշխատանքային այցով եղել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Աշխատանաքային այցի ընթացքում Նոտարական պալատի անդամները մասնակցել են կլոր-սեղան քննարկմանը, որին ներկա են եղել նաև ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԼՂՀ արդարադատության փոխնախարար Կարեն Դանիելյանը, այլք:

ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը ներկայացրել է Արցախի նոտարական համակարգի բարեփոխումները: Այս համատեքստում նախանշվել են հետագա համագործակցության մի շարք ուղղություններ: Հանդիպման ընթացքում ՀՀ նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ նոտարական համակարգի բարեփոխումները, իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրները և դրանց ուղղությամբ նոտարական պալատի վարչության կողմից առաջարկվող լուծումները:

Հայաստանի նոտարիատի բնագավառում էլեկտրոնային համակարգի ներդրման մասին զեկույցով է հանդես եկել նոտարական պալատի վարչության անդամ Մարինե Մանուկյանը, իսկ նոտարական Էթիկայի խնդիրները ներկայացրել է Էթիկայի հանձնաժողովի նախագահ Վեռա Աբաջյանը: Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նոտարական պրակտիկայում առկա խնդիրների և ՀՀ-ԼՂՀ նոտարական համակարգերի հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ նոտարական պալատի ներկայացուցիչները ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին և արդարադատության փոխնախարար Կարեն Դանիելյանին հուշադրամներ են հանձնել, իսկ ՀՀ նոտարական պալատի կողմից ԼՂՀ նոտարներին տրվել է տեխնիկական և իրավական օգնություն:




Լրահոս