
Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, ծանր քաշային կարգի մարզիկ Ալեքսանդր Եմելյանենկոն դատապարտվել է 4.5 տարվա ազատազրկման: Մոսկվայի Սիմոնովի դատարանը նման որոշում է կայացրել անցած տարվա մարտ ամսին իրականացրած հանցագործության՝ 26-ամյա տնային սպասուհուն բռնաբարելու համար:
Բացի այդ, լեգենդար Ֆյոդոր Եմելյանենկոյի վարկաբեկված եղբայրը պետք է 50.000 ռուբլի տուգանք վճարի:
Արժի նշել, որ այս դատավճիռը շատ քիչ է տարբերվում դատախազի պահանջածից՝ 5 տարվա ազատազրկումից ու 60.000 ռուբլի տուգանքից: