
“ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում այսօր՝ նոյեմբերի 1-ին ամերիկյան դոլարի առուվաճառքի գործարքներ չեն կնքվել: Նշենք, որ գործարքներ տեղի չէին ունեցել նաեւ երեկ, սակայն այսօր դոլարի փոխարժեքը ակնհայտորեն բարձրացել է: Բավական է ասել, որ դոլարը պահանջարկ է վայելել 405.8 դրամով, սակայն 407 դրամից ցածր արժեքով առաջարկ չի եղել: Կանխիկ արտարժույթի շուկայում առայժմ էական փոփոխություններ չկան, թեեւ ավելացել են այն փոխանակման կետերը, որոնք դոլարն առաջարկում են 407 դրամով: Դոլարի առքի փոխարժեքը գտնվում է 404-405 դրամի սահմաններում: