Beeline-ը գերազանցեց Հայաստանում սմարթֆոնների վաճառքի սեփական ռեկորդը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը Հայաստանում սմարթֆոնների վաճառքի նոր ռեկորդ է սահմանել: Ապրիլի սկզբին մեկնարկեց Beeline Smart սմարթֆոնների վաճառքի երկրորդ փուլը: Միայն Հյուսիսային պողոտայում գտնվող վաճառքի և սպասարկման գրասենյակում վաճառքների մեկնարկի առաջին րոպեներին իրացվել է հարյուր Beeline Smart սմարթֆոն: Ընդհանուր առմամբ մեկ ամսվա ընթացքում Beeline-ը վաճառել է մոտ 4000 բրենդային սմարթֆոն:

«Նախորդ տարվա դեկտեմբերին Beeline Smart-ը 3712 վաճառված հեռախոսով և մոտակա մրցակցից երկու անգամ մեծ առավելությամբ Հայաստանում ամենաշատը վաճառված սմարթոֆոնների թվով զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Ընդամենը չորս ամիս անց մենք սահմանեցինք նոր ռեկորդ, ինչը միանշանակ խոսում է հեռախոսների վաճառքի շուկայում մեր ճիշտ դիրքավորման մասին և ցույց տալիս, որ Beeline-ի սպասարկումը, սարքավորումները, պարզ և հարմար ծառայությունները գոհացնում են հաճախորդներին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մատչելի պայմաններով սմարթֆոնների և պլանշետների առաջարկն ընկերության ռազմավարության մի մասն է` ուղղված տվյալների փոխանցումից ստացված եկամտի աճին: Մենք շնորհակալ ենք Հայաստանի մեր բաժանորդներին բարձր գնահատականի և Beeline-ն ընտրելու համար: Ավելին, մենք կշարունակենք ընդլայնել սմարթֆոնների և պլանշետների տեսականին՝ առաջարկելով գնի և որակի լավագույն համադրությունը շուկայում», – նշեց «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի բջջային սարքավորումների ուղղության ղեկավար Անդրեյ Չուկաևը:

Նշենք, որ Beeline Smart սմարթֆոնը վաճառվում էր «Սմարթֆոն + 2 ամիս ինտերնետ առանց հետագա պարտավորությունների» հատուկ առաջարկի շրջանակում: Առաջարկը բաժանորդներին հնարավորություն էր տալիս ձեռք բերել սմարթֆոն և ստանալ մինչև 512 Կբ/վ արագությամբ անսահմանափակ Beeline Premium ինտերնետ 2 ամիս ժամկետով ընդամենը 33 900 դրամով։




Լրահոս