Ցույց՝ Վերաքննիչի դիմաց՝ ՀԱԿ ակտիվիստներին արդարացնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայաստանն առանց քաղբանտարկյալների” նախաձեռնությունը նախատեսում է վաղը ժամը 13-ին բողոքի ցույց է անցկացնելու ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի մոտ (ք. Երեւան, Գարեգին Նժդեհի 23), որտեղ այդ պահին ընթանալու է Կոնգրեսի ակտիվիստների փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքի առնչությամբ դատական նիստը:
“Հայաստանն առանց քաղբանտարկյալների” նախաձեռնությունը կոչ է անում քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներին, Հայաստանն առանց քաղբանտարկյալների տեսնել ցանկացող քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել բողոքի ցույցին: Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում բողոք է ներկայացվել այն մասին, որ պետք է ՀԱԿ երիտասարդ ակտիվիսներն արդարացվեն։ 
Նշենք, որ ակտիվիստներից Տիգրան Առաքելյանը առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, մյուս ակտիվիստ Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման այն բանի համար, որ անցյալ տարի օգոստոսին Կարապի լճի հարող տարածքում ընդհարվել էին ոստիկանների հետ։ 




Լրահոս