
Ամենայն հավանականությամբ, այս տարի հարավկորեական Samsung ընկերությունը կներկայացնի նոր սերնդի թաբլեթն ավելի շուտ, քան նախատեսվում էր: Սովորաբար ընկերությունը ներկայացնում է իր Galaxy Note սեպտեմբեր ամսի սկզբին կամ IFA բեռլինյան ցուցահանդեսի ժամանակ, սակայն այս տարի թողարկումը կկայանա հուլիսի սկզբին:
Բանն այն է, որ ընկերությունը ցանկանում է իր նոր թաբլեթն ավելի շուտ ներկայացնել, քան իր հիմնական մրցակիցը՝ Apple-ը: Ակնհայտ է, որ հաջողված iPhone 6 ու iPhone 6 Plus-ն ազդել են Note 4-ի վաճառքի վրա ու այժմ կորեական հսկան հապճեպ կերպով փոխում է իր ռազմավարությունը: