Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին այցելել է Փարիզի քաղաքապետարանում 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման ցուցահանդեսների կազմակերպումը՝ նշելով, որ դրանք Մեծ եղեռնը համայն աշխարհին ներկայացնելու, այն ճանաչելու ու դատապարտելու ազդեցիկ միջոց են եւ նոր ցեղասպանությունները կանխելու յուրահատուկ պատգամ: