Նիվան կողաշրջվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռեր փողոցում, Դավիթաշենի եկեղեցու դիմաց, բախվել են Նուբարաշեն 12 փողոցի բնակիչ Արթուր Եգորյանի վարած “Վազ 2121” մակնիշի 32 ԼՕ 003 համարանիշի և Արամ Պետրոսյանի վարած “Մազդա 6” մակնիշի 15 ՍՏ 021 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման արդյունքում “Վազ 2121”-ը կողաշրջվել է: Հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ “Մազդան” դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, ինչի հետևանքով էլ բախվել է “Վազ 2121”-ին: 




Լրահոս