«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները մինչև իրենց ձերբակալությունն ու կալանավորումը, փորձել էին բոլոր այն ուժերի հետ, որոնց նպատակը ռեժիմի հեռացումն է, համագործակցել: Բայց այդ ժամանակ դա ապարդյուն է եղել: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը:
«Մենք այժմ խնդիր ենք դրել նորովի մոտենալ այս հարցին և փորձել բոլոր այն կազմակերպությունների, քաղաքական ուժերի հետ, որոնց նպատակը ռեժիմի հեռացումն է, ընդհանուր հայտարարի գալ»,- ասաց Սէֆիլյանը: Վերջինիս խոսքով` ժամանակներն են ստիպում, որպեսզի ավելի լայնախոհ լինեն:
Ժիրայր Սէֆիլյանը, անդրադառնալով էլեկտրաէներգիայի 40 տոկոս թանկացմանը, նշեց` այս հարցի շուրջ ևս պետք է կոնսոլիդացի լինի. «Բայց հասկանալի է, որ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի այդ կոնսոլիդացիան տեղի չունենա»:
Ժիրայր Սէֆիլյանի հետ զրույցի մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում
Քրիստինա Աղալարյան, Տիգրան Սարգսյան