ՕՐԵՆՔ՝ ԳՐՎԱԾ ՊԱՀԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու տարի առաջ ՀՀ Ազգային Ժողովն օրենք ընդունեց, համաձայն որի՝ 2013թ. հունվարի 1-ից ՀՀ-ում խաղատները պետք է գործեն միայն Սեւան, Ջերմուկ, Ծաղկաձոր քաղաքներում: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լայն ժպիտով այս մասին ազդարարեց հասարակությանը, երբ ներկայացնում էր «Հայկական աշխարհ»-ի տեսլականը: Սակայն այսօր իրավիճակ է փոխվել: Ու քանի որ «խառը ժամանակներ» ենք ապրում, ՀՀ կառավարությունը եկել է այն եզրակացության, որ կարելի է 2010թ.-ին ընդունված օրենքի կիրառումը հետաձգել եւս մեկ տարով: «Անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, որպեսզի մենք հաշվի առնենք մեր հայկական իրականությունը, մեր տնտեսության իրականությունը»,-ահա այսպիսի հիմնավորում է ներկայացրել ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Ի՞նչ է սա նշանակում. կա՛մ երկու տարի առաջ օրենքի նախագիծ ներկայացնելիս գործադիր մարմինը հաշվի չէր առել «հայկական իրականությունն ու մեր տնտեսության իրականությունը», կա՛մ ՀՀ նախագահի ընտրություններից առաջ գործադիրը չի ցանկանում Հայաստանում գործող 100 խաղասրահների եւ 10 խաղատների սեփականատերերին նեղացնել: Երկու դեպքում էլ տխուր պատկեր է:




Լրահոս