
Իրաքի շիա ռազմականացված միավորումների մարտիկները ձգտում են փակել ճանապարհը, որը կապում է «Իսլամական պետության» կողմից գրավված Ռամադի քաղաքը Բաղդադի հետ: Այդ քաղաքից մինչ Իրաքի մայրաքաղաք հեռավորությունը շուրջ 100 կմ է, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Ռամադին Անբար նահանգի ադմինիստրատիվ կենտրոնն է և գրավվել է ծայրահեղականների կողմից մի քանի օր առաջ: Քաղաքում ահաբեկիչների իշխանության երկու օրվա ընթացքում սպանվել է ավելի քան 500 խաղաղ բնակիչ: Նրանց մի մասը գլխատվել է: Զոհվածների մեծ մասը՝ կանայք են ու երեխաներ: