ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը սկսում է վճարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն նշանակված տուգանքները: Գործադիրի առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու որոշման նախագիծը: Ըստ այդմ՝ ի կատարումն «Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի»,  «Պողոսյանը եւ Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի», «Մալխասյանն ընդդեմ Հայաստանի» եւ «Փիրուզյանն ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռների՝ այս տարվա 4-րդ եռամսյակում պետք է 49 հազար 288 եվրոյին համապատասխան դրամ տրամադրել: Այդ գումարները պետք է տրվեն կառավարության պահուստային ֆոնդից՝ «Կառավարման մարմինների գործունեության հետեւանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում»  հոդվածի համաձայն: Իսկ ապօրինի վճիռներ կայացրած դատավորները շարունակում են ստանալ իրենց աշխատավարձերն առանց պահումների:




Լրահոս