Այսօր ԱԺ հայտարարույթունների ժամին ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ով անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը: Նրա խոսքով, այն բանից հետո, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ներկայացրեց հայտ, պարզ դարձավ, որ իշխանությունները ոչ մի բանի առջև կանգ չեն առնի:
Զուրաբյանը ընդգծեց, որ թանկացումից տուժելու է ողջ բնակչությունը, ինչպես նաև կվատթարանա սոցիալ-տնտեսական վիճակը` բերելով արտագաղթի նոր ալիք: Նա հարց բարձրացրեց, թե ինչու դատախազությունը քրեական գործ չի հարուցում և չի ուսումնասիրում ՀԷՑ-ի գործունեությունը, որի պատճառով 250 մլն դոլարից ավել պարտք է կուտակվել:
«Եթե այդ քայլերը չեն արվում, պարզ չէ, որ իշխանություններն ընտրել են հանցագործությունն օրինականացնելու տարբերակ: Նույն իրավիճակն է Նաիրիտ գործարանի դեպքում և գազի պարագայում», – ընդգծեց նա: