Մեյվեյզերը վախկոտ է, քանի որ խուսափում էր մենամարտից. Պակյաո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մեննի Պակյաոն ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզերին վախկոտ է անվանել և հայտարարել, թե վերջինս խուսափում է բաց մենամարտից:

Նշենք, որ մայիսի 2-ին կայացած մենամարտից հետո Մեյվեյզերը վախկոտ էր անվանել Պակյաոյին, ով պարտությունից հետո հայտարարել էր, որ ուսի վնասվածք ուներ, իսկ մրցակիցը գիտեր այդ մասին ու անընդհատ քաշում էր ձեռքը: Պակյաոն պատասխանել է հենց այդ խոսքերին:

«Չպետք է ուշադրություն դարձնել նրա խոսքերին: Մեյվեյզերը վախկոտ է, քանի որ խուսափում էր մենամարտից»,- հայտարարել է Պակյաոն:

Նշենք, որ Մեյվեյզերը  հրաժարվել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնական գոտուց, որը նվաճել էր այդ մենամարտում հաղթելուց հետո:




Լրահոս