ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է, ինչ ակտիվ քննարկվում է թեման, թե ով կամ ովքեր են 500 տոննա արհեստական կուսաթաղանթ ներկրել Հայաստան, սակայն մասնագետները պնդում են, որ կուսաթաղանթների ներկրման մասին տարածված տեղեկություններն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից են: Տեղեկությունը հերքում է նաեւ ՊԵԿ-ը: ՀՀ առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողականության առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ օրիորդ լինելու խաբեությունը դարերի խորքից է գալիս: Եգիպտացի կանայք աղավնու արյունով լցված փոքրիկ պարկուճների միջոցով էին կույս ձեւանում: «Աշխարհում 1993թ.-ից առաջին անգամ արհեստական կուսաթաղանթներ մշակվել եւ արտադրվել են Ճապոնիայի քաղաքներից մեկում: Այսօր 450-ից ավելի արտադրող կա: Այն ունի բուսական ծագում, որը կարելի է առանց բժշկական միջամտության դնել հեշտոցի մեջ, հաբը խոնավանում է, սկսում լուծվել, եւ կարմրավուն երանգ է առաջանում»,-բացատրեց բժիշկը՝ ասելով, որ ինքը երբեք չի տեսել այդ հաբը:




Լրահոս