ՀԱԿ-ը «Հիմնադիր խորհրդարան»-ի հետ համագործակցության եզր է գտել. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսը որևէ խնդիր չի տեսնում «Հիմնադիր խորհրդարան»-ի հետ համագործակցելու համար: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց խորհրդարանական ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա նշեց, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի հետ իրենք գտել են համագործակցության եզր` քաղբանտարկյալների պաշտպանությունն է:

«Մենք պետք է ընդհանուր դիմադրություն ստեղծենք: Ես առաջարկել եմ ստրասբուրգյան խումբ ստեղծել, որը կզբաղվի նման հարցերով և որում ընդգրկված կլինեն իրավապաշտպաններ, կազմակերպության անդամներ»,- ասաց Զուրաբյանը:

Նրա խոսքով` խնդիրներին լուծում տալու համար պետք է միասնական լինել և շարժում ստեղծել: «Եթե անկեղծ խոսենք, դա կարող է լինել այն դեպքում, եթե ժողովուրդը դուրս գա փողոց: Ռեժիմի նպատակն այն է, որ մենք իրար թիրախավորենք` ոչ թե ռեժիմին»,- ընդգծեց Լևոն Զուրաբյանը:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս