ՉԻ ԱՅՑԵԼԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության ժամանակ ՀՀ ազգային անվտանգության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանը շաբաթ օրը՝ այդ ողբերգական դեպքերի 13-րդ տարելիցին, այդպես էլ չի այցելել տեղի ունեցած ոճրագործության զոհերի շիրիմներին՝ հարգելու նրանց հիշատակը: Թե ինչու է նա խուսափել առնվազն սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ ԱԺ նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի շիրիմներին այցելելուց, այդպես էլ մնաց անհասկանալի: Ս. Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը չպատասխանեց դրա վերաբերյալ մեր ուղարկած հարցին:
Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 27-ին նա այցելել է դերասան Սոս Սարգսյանին, այնուհետեւ մեկնել Դիլիջան՝ դիտելու Դիլիջանի թունելի ելքից մինչեւ քաղաքի ավտոկայարան ընկած միջպետական ավտոճանապարհի 12,8 կմ երկարությամբ վերանորոգվող հատվածը: Իսկ հետո Կոմպոզիտորների ստեղծագործական տանը հանդիպում է ունեցել ՀՀ ստեղծագործական միությունների ղեկավարների հետ:




Լրահոս