Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ գործարար Սիլվա Համբարձումյանը պատրաստվում է ներողություն խնդրել Սերոբ Տեր-Պողոսյանի կնոջից՝ Մադլեն Թաշճյանից, քանի որ դատարանն է այդպես պարտադրել: Հիշեցնենք, որ մանկապիղծ Ս. Տեր-Պողոսյանի կինը դատական հայց էր ներկայացրել տիկին Սիլվայի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել այն բանի համար, որ ասուլիսում հայտարարել է, թե Մադլեն Թաշճյանը շատ բան գիտի 1999-ի դեպքերի վերաբերյալ եւ կհրապարակի, եթե ամուսնու նկատմամբ խիստ պատիժ կիրառեն:
Սակայն Սիլվա Համբարձումյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ ներողություն խնդրելու մտադրություն չունի: «Իմ այդ հայտարարությունը կապ չունի հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ: Այդ 1999 թիվը, որ ասել եմ, կապված է Սերոբ Տեր-Պողոսյանի՝ հանք ստանալու հետ»,-պարզաբանեց նա` հավելելով, որ փաստաբանի միջոցով փորձել է Մադլեն Թաշճյանի հետ հանդիպել եւ հարթել իրավիճակը, սակայն իր՝ քաղաքից բացակայելու պատճառով հանդիպում չի եղել: «Ոնց կա, թող այդպես էլ մնա, ես որեւէ խնդիր չունեմ»,-ընդգծեց Ս. Համբարձումյանը:
ԽՆԴԻՐ ՉՈՒՆԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ