Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետեւանքով տուժածներից մեկի վիճակը դեռեւս գնահատվում է կայուն ծանր: Նա ունի բազմակի կոտրվածքներ եւ գլխուղեղի փոքր ծավալի հեմատոմա: Տուժածներից երեքը նախօրեին հիվանդանոցից դուրս են գրվել, մյուս երեքը շարունակում են բուժվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի նյարդավիրաբուժության բաժանմունքում: Հիշեցնենք, որ կիսակառույցի փլուզումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 25-ին, ինչի հետեւանքով փլատակների տակ էր մնացել 11 հոգուց բաղկացած շինարարական բրիգադը: Տուժածներից 9-ին` մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով, տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
ԴԵՌ ԾԱՆՐ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ