
Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան անընդունելի է համարում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ անարդյունավետ կառավարման հետևանքով առաջացած միլիոնավոր դոլարների բեռը շարքային քաղաքացու վզին փաթաթելու փորձը։
ԵՔԳԱ-ն կոչ է անում բոլորին միանալ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ առաջիկայում անցկացվելիք հանրային միջոցառումներին` ստիպելով ՀՀ իշխանություններին զերծ մնալ ապաշնորհ բիզնես ծրագրերին օժանդակելու և հասարակությանը հարստահարելու ամոթալի փորձերից։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ